ܲʲ´²Ü
Իր մայրամուտն ապրող Օսմանյան կայսուրթյունում 19-րդ դարի վերջին քառորդից պետական քաղաքականություն հռչակվեց հայերի ցեղասպանությունը` որպես հայկական հարցի լուծման թուրքակամ եղանակ: Ցեղասպանության պրակտիկ գործադրումը սկսվեց անցյալ դարի 90-ական թվականներին և մի քանի փուլերով շարունակվեց մինչև 1922թ.: Ցեղասպանության պատասխանատուն թուրք պետականությունն է, որովհետև այն իրագործվեց և՛ սուլթանական, և՛երիտթուրքական, և՛ քեմալական վարչակարգերի կողմից:
òºÔ²êä²ÜàôÂÚ²Ü ä²îÖ²èܺðÀ
Թեպետ Հայոց ցեղասպանության պատմության շուրջ և՛մեզանում, և՛ արտասհմանում ստեղծվել է հսկայածավալ գրականություն, բայց այսօր էլ թեմայի համակողմանի լուսաբանումը խիստ արդիական է և գիտաքաղաքական հրատապ նշանակություն ունի.
, ա) Նախ` հիմանախնդրի ուսումնասիրությունն ամբողջացված համարել չի կարելի, քանի որ մի շարք հարցեր դեռևս հետագա ուսումնասիրման կարիք ունեն:
բ) Երբ աշխարհի տարբեր մասերում այսօր էլ շարունակվում են ազգային հողի վրա կատարվող հանցագործությունները, քաղաքական արդիական նշանակություն ունի Հայոց ցեղասպանության հանգամանքների գիտական լուսաբանումը, որն աներկբա ցույց է տալիս, թե ինչպիսի ողբերգական արդյունքների կարող է հանգեցնել ազգայնամոլակ գաղափարախոսությունը:
գ)Եվ, վերջապես, պատմության դասերը ցույց են տալիս, որ ժողովուրդները շատ ծանր են հատուցել, երբ մոռացությն են տվել մարդկության դեմ կատարված հանցագործությունները: Ժողովրդի թվաքանակի չափն այստեղ ոչ մի նշանակություն չունի, երբ պետական քաղաքականության մակարդակի վրա է բարջրացվում ցեղապաշտական տեսությունը:
Որո՞նք էին Հայոց ցեղասպանության պատճառները: Հարցադրումն արդիական է և կարևորում է նրանով, որ ժամանակակից Թուրքիայում մշակվել է Հայոց ցեղասպանության և Հայկական հարցի պետական կոնցեպցիա, որը հանգում է հետևյալ կեղծիքներին.
ա) Հայերն, իբր, սեփական մշակույթից զուրկ եկվոր ժողովուրդ են: Հայաստանը երբեք ինքնուրույն պետություն չի եղել և հայերը նրանում, մասնավորապես Արևմտյան Հայաստանում, փոքրամասնություն են կազմել:
բ) Թուրքերն, իբր, իրենց գրաված երկներին բերում էին խաղաղություն և փրկություն: Օսմանյան կայսրությունը եղել է ամենաառաջավոր, քաղաքակրթված և և հումանիստական հասարակությունը, որտեղ հայերը լավ էին ապրում, նրանցից շատերը բարձր պաշտոններ էին զբաղեցնում, <<նույնիսկ օգտվում էին ինքնավարությունից>>: Հայ-թուրքական հարաբերությունները դարեր շարունակ եղել են բարեկամական, որոնք խաթարվեցին և թշնամական դարձան մեծ տերությունների, մասնավորապես` Ռուսաստանի և Անգլիայի, վարած քաղաքականության պատճառով: Չլինեին հայ-թուրքական գործերին եվրոպական պետությունների միջամտությունը, նրանց վարած քաղաքականության հետ հայերի կապած սպասելիքները, չէին լինի նաև սուլթանական և երիտթուրքական վարչակարգերի շրջանում հայերի հետ տեղի ունեցած անցանկալի դեպքերը:
գ) Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանություն, իբր, տեղի չի ունեցել, այլ ընդհամենը պատերազմական գոտում եղել է հայերի տեղահանում` ըստ 1915թ. մայիսի 14-ի <<Տեղահանման մասին>> օրենքի, որը հետևանք էր այն բանի, որ Ռուսաստանի հետ սահմանակից մարզերում Թուրքիայի անվտանգությունը սպառնալիքի տակ էր գտնվում: Կառավարությունը չի մշակել ջարդի ծրագիր, այլ ստիպված դիմել է որոշ պաշտոնական քայլերի, որոմց ընթացքում հայերն ունեցել են առանձին մարդկային կորուստներ:
Комментариев нет:
Отправить комментарий