12 июля 2011

  














 Հարգելի Հայ ժողովուրդ, Մեծ ցեղասպանության հարցի պատմության գիրկը անցնելուն մնաց 4 տարուց էլ քիչ: Իսկ կարևոր երկրները դեռ լռում են: Ինչ անել? Այդ հարցը հուզում է մեզ բոլորիս:
       Ասեմ, պարտադիր է, որ բոլորս միանգամից բացականչենք այդ մասին, և ոչ թե ամենքս մեր հերթին, այլ միասին, միահամուր ուժերով.. այնպես բացականչել, որ ամեն մի մարդ լսի այդ մասին... Միթե պետք է անպատիժ մնան անաստվածները? Միթե մեր սուրբ հողը պետք է պատկանա այն մարդկանց, ով ստորությամբ, դաժանությամբ, գլխակերությամբ, մի ամբողջ ազգ ոչնչացնելով, անաստվածությամբ, նորածին և դեռ չծնված երեխաների սպանությամբ, անօգնական մարդկանց սպանությամբ, պոռնկությամբ, խաբեությամբ, Ցեղասպանությամ է տիրացել այդ հողին?
         Ողջ աշխարը խոսում է մարդկաին նորմերի, մարդու իրավունքների, Աստվածավախության, ցիվիլության մասին: Ուրեմն մի հարց, ինչու դա գործով չի ապացուցվում? Անպատիժ է մնալու այս ամենը?
    Պաղատում եմ ողջ հայությանը, ամենդզեվ ինչպես կկարողանանք հասցնել բոլորին Ցեղասպանության փաստը, դրդել այն ընդունելուն, լինի դա գլոբալ ցանցի միջոցով, լինի դա երես առ երես, լինի մամուլի միջոցով... կապ չունի, կարևորն արդյունքն է:
     Մի սպասեք...առանց այդ էլ  մնաց չորս տարուց էլ քիչ...
                                            Շնորհակալություն

Комментариев нет: